Daily Archives: Ապրիլ 12, 2016

Ապրիլյան մարտերի թեմայով ՀՀ նախագահը հրավիրել է ԱԱԽ նիստ

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ Ապրիլ 12, 2016 19:45 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 12-ի երեկոյան, հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Արցախի դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր: Continue reading

Մեքենա քարշակելու ժամանակ թույլ տրված անզգուշության հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Ապրիլ 12, 2016 16:54 | RAZM.INFO - Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանում «Ուրալ-4320» մակնիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը մնացել է քարշակող և քարշակվող «Զիլ-131» մակնիշի մեքենաների արանքում Continue reading

[Թարմացված] Հայրենիքը պաշտպանելիս զոհված 69 զինծառայողների և 15 կամավորների անունները

Ապրիլ 12, 2016 16:29 | RAZM.INFO - Արդեն մի քանի օր է Պաշտպանության բանակը և ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապրակում են ապրիլին Արցախում մարտերի ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների անունները։ Ցավոք, շարքը դեռևս անավարտ է, Razm.info-ն կթարմացնի այն առաջիկայում, երբ հրապարակվեն բոլոր անունները։  Continue reading

Սիրիայում կործանվել է ռուսաստանյան Մի-28Ն ուղղաթիռ

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ Ապրիլ 12, 2016 14:49 | RAZM.INFO - Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը Սիրիայի Հոմս քաղաքի շրջանում կործանվել է Ռուսաստանի զինված ուժերի Մի-28Ն «Գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռ։ Երկու օդաչուն տեղում զոհվել են։ Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ Բահշելիև Ռեշադ Ալիաղա օղլուի ինքնությունը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բահշելիև Ռեշադ Ալիաղա օղլու Ապրիլ 12, 2016 13:56 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ 1996-ին ծնված Բախշելիև Ռեշադ Ալիաղա օղլուի ինքնությունը (Baxşəliyev Rəşid Əliağa oğlu): Սպանված զինծառայողը հուղարկավորվել է Սումգայիթ քաղաքում: Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ Միրզաև Մեհեբբեթ Զաման օղլուի ինքնությունը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Միրզաև Մեհեբբեթ Զաման օղլու Ապրիլ 12, 2016 13:53 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ հետախույզ Միրզաև Մեհեբբեթ Զաման օղլուի ինքնությունը (Mirzəyev Məhəbbət Zaman oglu): Continue reading

Իրադրությունն այս պահի դրությամբ հանգիստ է. ՊԲ

Մեզնից այն կողմ Ապրիլ 12, 2016 12:10 | RAZM.INFO - Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր: Continue reading