Այսօր՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ հետախույզ Միրզաև Մեհեբբեթ Զաման օղլուի ինքնությունը (Mirzəyev Məhəbbət Zaman oglu):
Սպանված զինծառայողը 22 տարեկան է, Բեյլագանի շրջանի Դունյամալըլար գյուղից: Երկար ժամանակ հետախուզական դասընթացներ է անցել Չինաստանում:
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է Ադրբեջանի զինված ուժերի 93 սպանված զինծառայողի ինքնություն: