Մեքենա քարշակելու ժամանակ թույլ տրված անզգուշության հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանում «Ուրալ-4320» մակնիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը մնացել է քարշակող և քարշակվող «Զիլ-131» մակնիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *