Daily Archives: Ապրիլ 28, 2016

Ներկայացրել են զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնության տրամադրման աշխատանքները

ՀՀ կառավարության՝ 2015թ. փետրվարի 26-ի նիստը Ապրիլ 28, 2016 22:08 | RAZM.INFO - Այսօր` ապրիլի 28-ին, ՀՀ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ապրիլի սկզբի մարտերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Continue reading

Ադրբեջանի զինուժը կրակել է ՊԲ հյուսիսարևելյան դիրքերին

Դ-30 հաուբից Ապրիլ 28, 2016 21:47 | RAZM.INFO - Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը: Ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերով վերսկսել է Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը արկակոծումը: Continue reading

[Թարմացված] ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի բնակավայրերի մոտ հրետանու տեղակայման լուսանկարներ

Ադրբեջանի հրետանու դիրքերը ադրբեջանական Քյուրդլյար բնակավայրի մոտ: Ձախից՝ Google Earth քարտեզում, աջից՝ ՊԲ տեսանյութում (պարզ լինելու համար քարտեզի վրա ավելացրել ենք նույնանման նշաններ) Ապրիլ 28, 2016 16:29 | RAZM.INFO - Թարմացում. ՊԲ կայքում հրապարակված լուսանկարներում տեղորոշելով ադրբեջանական հրետանու դիրքերը՝ Ռազմինֆոն բացահայտեց հետևյալը: Եթե Զանգիշալը, Չեմենլի գյուղերի մոտ տեղակայված ադրբեջանական հրետանին առցանց քարտեզներում չի երևում, որովհետև Google Map (Google Earth) գործիքների արբանյակային լուսանկարներն արդեն հնացած են, ապա Քյուրդլյար գյուղի մոտ տեղակայված դիրքերն անգամ այդ հնացած քարտեզներում են երևում, ինչը անհերքելի է դարձնում փաստը, որ Ադրբեջանը հրետանի է տեղակայել սեփական բնակավայրի մոտ՝ թիրախ դարձնելով իր իսկ քաղաքացիներին: Continue reading

Հայաստան է բերվել «Տանկային բիաթլոն-2014» մրցույթում հայ տանկիստների նվաճած Տ-90Ս տանկը

Հայ տանկիստների նվաճած Տ-90 Ս տանկը Հայաստանում է Ապրիլ 28, 2016 11:46 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը: Continue reading

Գիշերը ՊԲ առաջապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների

Հրետանային նախապատրաստում «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով Ապրիլ 28, 2016 8:51 | RAZM.INFO - Ապրիլի լույս 28-ի գիշերը Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետների, թնդանոթների, TR-107 ու ԲՄ-21 («Գրադ») կայանների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ: Continue reading