[Թարմացված] ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի բնակավայրերի մոտ հրետանու տեղակայման լուսանկարներ

Թարմացում. ՊԲ կայքում հրապարակված լուսանկարներում տեղորոշելով ադրբեջանական հրետանու դիրքերը՝ Ռազմինֆոն բացահայտեց հետևյալը:

Եթե Զանգիշալը, Չեմենլի գյուղերի մոտ տեղակայված ադրբեջանական հրետանին առցանց քարտեզներում չի երևում, որովհետև Google Map (Google Earth) գործիքների արբանյակային լուսանկարներն արդեն հնացած են, ապա Քյուրդլյար գյուղի մոտ տեղակայված դիրքերն անգամ այդ հնացած քարտեզներում են երևում, ինչը անհերքելի է դարձնում փաստը, որ Ադրբեջանը հրետանի է տեղակայել սեփական բնակավայրի մոտ՝ թիրախ դարձնելով իր իսկ քաղաքացիներին: Ստորև՝ ՊԲ տեսանյութի կադրի և Google Earth քարտեզի վրա ցույց ենք տվել Ադրբեջանի հրետանու նույն դիրքերը:

Ադրբեջանի հրետանու դիրքերը ադրբեջանական Քյուրդլյար բնակավայրի մոտ: Ձախից՝ Google Earth քարտեզում, աջից՝ ՊԲ տեսանյութում (պարզ լինելու համար քարտեզի վրա ավելացրել ենք նույնանման նշաններ)

Ադրբեջանի հրետանու դիրքերը ադրբեջանական Քյուրդլյար բնակավայրի մոտ: Ձախից՝ Google Earth քարտեզում, աջից՝ ՊԲ տեսանյութում (պարզ լինելու համար քարտեզի վրա ավելացրել ենք նույնանման նշաններ)

Ադրբեջանական հրետանու դիրքերը ոչ միայն մոտ են իրենց իսկ բնակավայրերին, այլև հենց բնակավայրերի թիկունքում են, խորքում, ինչի արդյունքում ստացվում է, որ այդ բնակավայրերը ոչ միայն կարող են թիրախ լինել, այլև գտնվում են հայկական ու ադրբեջանական կրակակետերի միջև, ինչը երևում է ստորև հրապարակված քարտեզում:

ՊԲ կայքը հրապարակել է նոր հաղորդագրություն, որում ասվում է, որ Պաշտպանության բանակի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:

Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց:

Ստորև՝ տեսանյութը և լուսանկարները, որոնցում երևում են Ադրբեջանի զինուժի հրետանու տեղակայման վայրերը.

Z_ Z_1 Z_2 Z_41 - Copy Z_5 Z_3 - Copy

One response to “[Թարմացված] ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի բնակավայրերի մոտ հրետանու տեղակայման լուսանկարներ

  1. Pingback: ՊԲ հրետանու թիրախը ադրբեջանական գյուղերի հետևում թաքնված հրետանին է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *