Ադրբեջանի զինուժը կրակել է ՊԲ հյուսիսարևելյան դիրքերին

Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերով վերսկսել է Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը արկակոծումը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *