Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը Սիրիայի Հոմս քաղաքի շրջանում կործանվել է Ռուսաստանի զինված ուժերի Մի-28Ն «Գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռ։ Երկու օդաչուն տեղում զոհվել են։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փրկարարական աշխատանքներ անելուց հետո օդաչուների դին տեղափոխվել է Սիրիայի «Հմեյմիմ» ռուսաստանյան ավիբազա։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Մի-28Ն-ը չեն խոցել, կործանման պատճառներն ուսումնասիրվում են։
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսեց ավիահարվածներ հասցնել այդ երկրում կռվող ահաբեկիչներին։ Արդեն 2016 թվականի մարտի 15-ից ՌԴ ՊՆ-ն իր ուժերի հիմնական մասը հանեց Սիրիայից՝ նշելով, որ «իրենց առաջադրված խնդիրը կատարել են»։
Pingback: Սիրիայում ԻՊ դիրքերին հարվածելու համար Ռուսաստանը կրկին կիրառել է հեռահար ռմբակոծիչներ | Ռազմ.info
Pingback: Սիրիայում խոցել են ռուսաստանյան ուղղաթիռ | Ռազմ.info