Արցախում հակառակորդը հարձակվել է մի քանի ուղղությամբ՝ օգտագործելով զրահատեխնիկա, օդուժ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի արցախյան հատվածի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Այս պահի դրությամբ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ ընթանում են թեժ բախումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:

One response to “Արցախում հակառակորդը հարձակվել է մի քանի ուղղությամբ՝ օգտագործելով զրահատեխնիկա, օդուժ

  1. Pingback: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է Սեյրան Օհանյանի հետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *