ՊԲ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈւ 3 տանկ, ևս 1 ուղղաթիռ, 1 ԱԹՍ

Հաստատված տվյալներով ՊԲ ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Պաշտպանության բանակի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքը

Պաշտպանության բանակի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքը

Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:

Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:

2 responses to “ՊԲ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈւ 3 տանկ, ևս 1 ուղղաթիռ, 1 ԱԹՍ

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն մասնակիորեն հաստատել է իր տեխնիկայի և զինուժի կորուստները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *