Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկ:
Նշենք, որ ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: