Ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ. թշնամին դիակներ է թողել

Պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է: Ապրիլի 2-ին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Նկարը՝ Ապրիլ 2015 թ.

Նկարը՝ Ապրիլ 2015 թ.

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտական գործողությունները շարունակվում են: Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ երկու կողմն էլ կորուստներ ունի։

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *