Daily Archives: Մայիս 15, 2015

Թուրքիայի ԶՈւ-ն դեսանտային զորավարժություն է անցկացնելու Կեսարիայում

Դրվագ 2014-ին անցկացված «Էրջիյես» զորավարժությունից» Մայիս 15, 2015 21:22 | RAZM.INFO - Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգում մայիսի 20-22-ը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի օդային դեսանտի ստորաբաժանումների մասնակցությամբ   անցկացվելու է «Էրջիյես-2015» գումարտակային զորավարժություն։ Continue reading

Թուրքիան միանալու է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման առաջատար խմբին

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստորաբաժանում Մայիս 15, 2015 21:08 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերը մայիսի 13-ից 14-ը Թուրքիայում անցկացված խորհրդաժողովի վերջում հայտարարել է, որ այդ երկիրը միացել է Դաշինքի արագ արձագանքման «Առաջատար խմբին», որի հիմնական խնդիրը Ռուսաստանի կողմից սպասվող հնարավոր «ագրեսիայի» դեմ պայքարն է։ Continue reading

Ռուսաստանյան կողմը հայտարարում է Թուրքիայի հետ ՀՕՊ համալիրի համատեղ ստեղծման մասին

Ռուսաստանյան արտադրության «Լուչնիկ-Է» փոքր հեռահարության ԶՀՀ Մայիս 15, 2015 19:35 | RAZM.INFO - Մայիսի 5-8-ը Թուրքիայում անցկացված IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ՌԴ պետական «Ռոսօբորոնէկսպորտ» կոնցերնի պատվիրակության ղեկավար Անատոլի Ակսյոնովը հայտնել է, որ կոնցերնը թուրքական ընկերություններից մեկի հետ փորձարկել է համատեղ արտադրության փոքր հեռահարության ՀՕՊ համալիրը։ Continue reading

Թուրքիան և Հս. Կիպրոսը անցկացնելու են համատեղ զորավարժություններ

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ Մայիս 15, 2015 19:02 | RAZM.INFO - Թուրքիան և այսպես կոչված «Հյս. Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» մայիսի 20-29-ը հատուկ նշանակության ուժերի և բնական աղետների ժամանակ որոնողափրկարարական գործողությունների իրականացման համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի տարածքում։ Continue reading

Պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք տույժ վճարելով կազատվեն քրեական հետապնդումից

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները Մայիս 15, 2015 18:57 | RAZM.INFO - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 15-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Continue reading

Սյունիքում տարածքներն ականազերծվել են ու հանձնվել մարզպետարանին

«ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպության ականազերծող խումբը դաշտային աշխատանքների ժամանակ Մայիս 15, 2015 18:55 | RAZM.INFO - Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՀԱՓԿ ՊՈԱԿ), ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ընդհանուր 1,8 հեկտար մակերեսով ականազերծված և ստուգազննված տարածքներ է հանձնել Սյունիքի մարզպետարանին: Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը նոր տեղակալներ ունի

Վրաստանի պաշտպանության նախարարը ներկայացնում է իր տեղակալներին Մայիս 15, 2015 18:54 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 15-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին պաշտպանական գերատեսչության աշխատակիցներին է ներկայացրել իր տեղակալներին և խորհրդականներին։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատարը հանդիպել է Նախիջևանի ղեկավարին

Վասիֆ Թալիբովի հանդիպումը բանակի գեներալ Ումիթ Դյունդարի հետ Մայիս 15, 2015 18:47 | RAZM.INFO - Մայիսի 14-ին Նախիջևանում կայացել է ինքնավար հանարպետության Գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովի հանդիպումը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարի հետ, որի ընթացքում կողմերը խոսել են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության կարևորության մասին։ Continue reading

Նախիջևանում են Ադրբեջանի ՊՆ-ն ու Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատարը

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության տարբերանշան Մայիս 15, 2015 16:52 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը ժամանել են Նախիջևան՝ հետևելու այնտեղ ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին։ Continue reading