Daily Archives: Մայիս 1, 2015

Վրաստանի նախագահը չի հաստատել պաշտպանության և մի շարք այլ նախարարների նշանակումը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Մայիս 1, 2015 18:31 | RAZM.INFO - Այսօր` մայիսի 1-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության նոր կազմը, որը, սակայն, չի հաստատել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկ շաբաթ ժամանակ տալով վարչապետին և խորհրդարանին՝ «մտածելու համար»: Continue reading

Վրաստանի խորհրդարանի խոսնակի կինը երկրի պաշտպանության նախարար է նշանակվել

Թինաթին (Թինա) Խիդաշելի Մայիս 1, 2015 15:38 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 1-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է նոր կառավարության կազմը։ Այսպիսով՝ Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն ազատվել է իր պաշտոնից, իսկ նրա փոխարեն վարչապետը ներկայացրել է Թինաթին (Թինա) Խիդաշելիին։ Continue reading

Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են զորավարժություն անել Նախիջևանում մայիսին

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Մայիս 1, 2015 14:12 | RAZM.INFO - Ապրիլի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Իհսան Ույարի գլխավորած պատվիրակությունը, որի հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի շտաբի պետն այցելել է Ադրբեջան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը Մայիս 1, 2015 13:27 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 1-ին ընդունել է Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ-գնդապետ Իբրահիմ Յաշարի գլխավորած պատվիրակությունը։ Continue reading

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն Միջերկրական ծովում

Չինաստանի ՌԾՈւ «Լինյի» դասի ֆրեգատ Մայիս 1, 2015 12:11 | RAZM.INFO - Ապրիլի 30-ին Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ համաձայն երկու երկրների ռազմական փորձի փոխանակման ծրագրի՝ ՌԴ-ն և ՉԺՀ-ն մայիսի կեսին զինված ուժերի համատեղ զորավարժություն կանցկացնեն Միջերկրական ծովում։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն որոնողափրկարական զորավարժություն է անցկացնելու Էգեյան ծովում

Նկարը՝ «Անատոլիայի աստղ-2014» որոնողափրկարարական զորավարժությունից Մայիս 1, 2015 11:12 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ «Անատոլիայի աստղ-2015» (Anadolu Yıldızı–2015) որոնողափրկարարական զորավարժությունն անցկացվելու է 2015թ. մայիսի 5-8-ը զինված ուժերի որոնողափրկարարական  խմբերի և Տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարարության՝ որոնողափրկարարական աշխատանքների կենտրոնի մասնակցությամբ։  Continue reading