Թուրքիայի ԶՈւ «Անատոլիայի աստղ-2015» (Anadolu Yıldızı–2015) որոնողափրկարարական զորավարժությունն անցկացվելու է 2015թ. մայիսի 5-8-ը զինված ուժերի որոնողափրկարարական խմբերի և Տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարարության՝ որոնողափրկարարական աշխատանքների կենտրոնի մասնակցությամբ։ Այս մասին ապրիլի 28-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Զորավարժությունը անցկացվելու է երկու փուլով։ Առաջին փուլը կիրականցվի Էգեյան ծովի միջազգային ջրային և օդային տարածքում, իսկ 2-րդը՝ Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Մենեմեն գավառում։ Զորավարժությունը բաց է լինելու մամուլի և օտարերկրյա դիտորդների համար։
Զորավարժությանը մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ ցամաքային, ռազմածովային, ռազմօդային, առափնյա անվտանգության ուժերի, ժանդարմերիայի նավեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և որոնողափրկարարական խմբեր։
Զորավարժության նպատակն է փորձարկել Թուրքիայի ԶՈւ որոնողափրկարարական խմբերի հնարավորություններն ու ունակությունները, բարձրացնել համատեղ գործողությունների արդյունավետությունը և զարգացնել զորավարժությանը մասնակցող խմբերի պատրաստությունը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 26 ապրիլի – 2 մայիսի 2015 | Ռազմ.info