Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 1-ին ընդունել է Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ-գնդապետ Իբրահիմ Յաշարի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների զինված ուժերի համագործակցությունը, տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները՝ այդ թվում նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը:
Այնուհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության շտաբի պետը քննարկել են երկու երկրների զինված ուժերի փորձի փոխանակման ուղղությամբ կատարվող ու կատարվելիք աշխատանքները։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը։