Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՀԱՓԿ ՊՈԱԿ), ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ընդհանուր 1,8 հեկտար մակերեսով ականազերծված և ստուգազննված տարածքներ է հանձնել Սյունիքի մարզպետարանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներն իրականացվում են «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի ուժերով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի օժանդակությամբ:
Նախորդ անգամ ականազերծված տարածքներ Սյունիքի մարզպետարանին հանձնվել են 2014թ. օգոստոսին: Այն ժամանակ ևս ականազերծման աշխատանքներին մասնակցել էր նաև «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպությունը: Շուռնուխ համայնքում ականազերծված ու մաքրված տարածքները հանձնվել էին օգոստոսի 28-ին:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info