Daily Archives: Փետրվար 2, 2015

Ադրբեջանում մեկնարկել է ԶՈւ օպերատիվ-մարտավարական զորավարժություն

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը ծանոթանում է զորավարժության պլանին. 2015-ի փետրվար Փետրվար 2, 2015 19:01 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 2-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինված ուժերում մեկնարկել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որում ներգրավված է շուրջ 15 հազարանոց ակտիվ անձնակազմ և 5 հազարանոց պահեստազոր։ Continue reading

Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ ռազմական համագործակցությունը. Օհանյան

Սեյրան Օհանյանն ընդունել է Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին և ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկիին Փետրվար 2, 2015 18:38 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին և ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկիին: Continue reading

Թուրքիայի ոստիկանությունը պարզել է Ստամբուլում իրագործված ահաբեկչության մեղավորին

Կադր՝ ահաբեկչին նկատած տեսախցիկի տեսաժապավենից. աղբյուրը՝ «Հուրրիյեթ դեյլի նյուզ» լրատվական Փետրվար 2, 2015 17:55 | RAZM.INFO - Թուրքիայի ոստիկանությունը պարզել է, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող ոստիկանատան վրա հունվարի 30-ին կալաշնիկով ինքնաձիգով կրակած կինը Թուրքիայում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամ է: Continue reading

ՀՀ նախագահի հրամանով պաշտոնից ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը

Փետրվար 2, 2015 17:32 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 2-ին, նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը։  Continue reading

ՌԴ-ի հետ համաձայնագրով ուժային կառույցները շարունակելու են մնալ Հվ. Օսիայի ենթակայության տակ

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թալիբով Փետրվար 2, 2015 16:15 | RAZM.INFO - 2014-ի նոյեմբերի 24-ին ռուս-աբխազական համագործակցության և ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումից հետո, նման համագործակցության պայմանագրի նախագծի մասին սկսեց խոսել նաև Հարավային Օսիան։ Continue reading

Թուրք զինծառայողը տանն ինքնասպան է եղել

2015-ի հունվարի 29-ին ինքնասպանություն գործած պայմանագրային սերժանտ Հյուսեին Քարաթաշը Փետրվար 2, 2015 13:48 | RAZM.INFO - Ներկայիս Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի 12-րդ մեխանիզացված հետևակային գնդում ծառայող պայմանագրային սերժանտ Հյուսեին Քարաթաշը հունվարի 29-ին տանն ինքնասպան է եղել՝  ատրճանակից կրակելով ինքն իր վրա։ Continue reading

4 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանին խուլիգանական դրդումներով սպանելու համար

ՀՀ քննչական կոմիտե Փետրվար 2, 2015 12:31 | RAZM.INFO - Երևանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Հայկազ Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի, Continue reading

Թուրքիան տանկեր է կուտակել թուրք-սիրիական սահմանի հարավարևմտյան հատվածում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքները Սիրիայում ու Իրաքում. Ֆրանսիան ԻՊ խմբավորման դիրքերին հարվածում է Իրաքի Մոսուլի հատվածում, իսկ ԱՄՆ-ն ու արաբական պետությունները՝ Սիրիայի Ռաքքայի հատվածում Փետրվար 2, 2015 11:28 | RAZM.INFO - Թուրքիան հունվարի 30-ին տանկեր է կուտակել թուրք-սիրիական սահմանի երկայքով, մասնավորապես` Թուրքիայի հարավարևմտյան Քիլիս գավառի տարածքում։ Տանկերն ուղղվել են քրդական «Քրդական դեմոկրատական միություն» (PYD) ջոկատների տեղակայման վայրերի ուղղությամբ։ Continue reading