Ներկայիս Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի 12-րդ մեխանիզացված հետևակային գնդում ծառայող պայմանագրային սերժանտ Հյուսեին Քարաթաշը հունվարի 29-ին տանն ինքնասպան է եղել՝ ատրճանակից կրակելով ինքն իր վրա։Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը։
Ինքնասպանության դրդապատճառների ու մանրամասների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Կատարվում է ծառայողական քննություն։ Երկու երեխայի հայր Հյուսեին Քարաթաշը ծնվել էր 1971 թվականին։
Հիշեցնենք, որ հունվարի 28-29-ին Թուրքիայում ինքասպանությամբ իրենց կյաքնին վերջ են դրել երկու զինծառայող, իսկ մեկն ինքնասպանության փորձ է կատարել։