Այսօր՝ փետրվարի 2-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինված ուժերում մեկնարկել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որում ներգրավված է շուրջ 15 հազարանոց ակտիվ անձնակազմ և 5 հազարանոց պահեստազոր։
Հայտնի է, որ զորավարժությունն անցկացվում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և նրա առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի գլխավորությամբ։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ վարժանքներում ընդգրկված է շուրջ 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 միավոր զենիթային և հրետանային կայան, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության շուրջ 20 միջոց՝ այդ թվում զենիթահրթիռային համակարգեր։
Զորահավաքային ռեսուրսի օգտագործումը հարթ իրականացնելու նպատակով զորավարժությունում ներգրավվել է նաև 300 միավոր ավտոմոբիլային տեխնիկա պահեստազորից։
Մեկնարկած զորավարժության վերաբերյալ այլ մանրամասներ՝ ներառյալ դրա տևողությունն ու անցկացման վայրը, այս պահին հայտնի չեն։
Pingback: ՀՀ ՊՆ. Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները | Ռազմ.info
Pingback: Զաքիր Հասանվը խորհրդակցություն է անցկացրել զորավաժության անցկացման վայրում | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանում ամփոփել են զորավարժության արդյունքները | Ռազմ.info