Թուրքիան հունվարի 30-ին տանկեր է կուտակել թուրք-սիրիական սահմանի երկայքով, մասնավորապես` Թուրքիայի հարավարևմտյան Քիլիս գավառի տարածքում։ Տանկերն ուղղվել են քրդական «Քրդական դեմոկրատական միություն» (PYD) ջոկատների տեղակայման վայրերի ուղղությամբ։
Թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 30-ի առավոտյան Թուրքիան Գազիանթեփի 5-րդ զրահային գնդի տանկերը տեղափոխվել է Սիրիայի սահման։ Տանկերի հետ սահման են ուղարկվել նաև մեծ քանակությամբ զինամթերք և սպասարկող անձնակազմ։
Հատկանշական է, որ տրաբաբանորեն իբրև «Իսլամական պետություն» խմբավորման դեպ պայքարող ուժերին օժանդակող կոալիցիայի անդամ՝ Թուրքիան պետք է իր տանկերն ուղղեր վերջինիս ուղղությամբ, սակայն, հայտնի է դարձել, որ թուրքական սպառազինությունը տեղակայվել է քրդական PYD-ի դիքերի ուղղությամբ և ինչպես հայտնի է, բոլոր հրանոթներն արդեն ուղղվել են դեպի Սիրիա։
Հիշեցնենք, որ 2014-ի հեկտեմբերին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել էր Թուրքիա ” Սիրիա սահմանին թուրքական տանկերի կուտակումների մասին՝ հրապարակելով նաև դրա մասին վկայող լուսանկարներ։
Նշենք, որ «Քրդական դեմոկրատական միություն»-ը (PYD) ամիսներ շարունակ պայքարում էր Քոբանի քաղաքի քրդերի վրա հարձակված «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ։ Եվ միայն այս հունվարին PYD-ին և նրանց միացած Քրդական Ինքնավարության Փեշմերգե զորաջոկատներին հաջողվեց ազատագրել քաղաքը, սակայն որոշ փաստերի համաձայն՝ ԻՊ-ն նոր հարձակումներ է սկսել քաղաքի ուղղությամբ։
Սակայն հարկ է հիշեցնել, որ Թուրքիան PYD-ին միշտ դիտել է իբրև «Քրդական աշխատավորական կուսակցության» թև և սպառնալիք Թուրքիայի անկախության համար։ 2014-ի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ն կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, և մեղադրել ԱՄՆ-ին PYD-ին բացահայտորեն աջակցելու համար: