ՀՀ նախագահի հրամանով պաշտոնից ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը

Այսօր՝ փետրվարի 2-ին, նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը։ 

Գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյան

Գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյան

Հավելենք, որ ինստիտուտի պետի պաշտոնանկությունը կապված է 2015-ի հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ։

Տեղեկացնենք, որ փետրվարի 2-ին լրատվամիջոցներում շրջանառվում էին տեղեկություններ, համաձայն որոնց ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանն ինքնակամ ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Հունվարի 31-ին  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անցկացրել է  խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Խորհրդակցության ընթացքում նախարար Օհանյանը հավաստիացրել էր, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։

3 responses to “ՀՀ նախագահի հրամանով պաշտոնից ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը

  1. Pingback: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ է նշանակվել Արմեն Ղահրամանյանը | Ռազմ.info

  2. Pingback: Նախարար Օհանյանը ներկայացրել է Վ. Սարգսյանի անվան ինստիտուտի պետին | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *