Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 փետրվարի, 2015

Ռազմական ինստիտուտում սպանության գործով կա 4 մեղադրյալ, 30 մարդ ազատվել է պաշտոնից, նշանակվել է ինստիտուտի նոր պետ • Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել •  • ՀՀ ԶՈւ կորուստները 2015-ի հունվարին • Ադրբեջանական կրակոցներից Տավուշի 1 բնակիչ մահացել է, 1-ը՝ վիրավորվել, ՀՀ ԶՈւ-ն պատասխանել է գնդակոծումով • Նախարար Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին • ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին • ՊԲ-ում անցկացվել է ատրճանակով հրաձգության մրցույթ • Նախարար Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին • Պարգևատրվել են զինվորական բժիշկներ • Կառավարությունը հաստատել է արտերկրում սովորողների՝ զինծառայությունից տարկետման կարգը

Սեյրան Օհանյանը ներկայացնում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

Սեյրան Օհանյանը ներկայացնում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

• Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով փետրվարի երկուսին մեղադրանք է առաջադրվել կուրսանտի 4 համածառայակիցներին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով փետրվարի 2-ին պաշտոնից ազատվել է ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը։ Նախագահի մեկ այլ հրամանագրով փետրվարի 6-ին ինստիտուտի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը։

Նույնը օրը նախարար Սեյրան Օհանյանը Արմեն Ղահրամանյանին ներկայացրել է ռազմական իստիտուտում։ Նախարարը նշել է, որ դեպքի հետ կապված, նախկին պետից բացի, ազատվել են նաև ինստիտուտի պետի տեղակալներ, այլ սպաներ, ընդհանուր մոտ 30 հոգի։

• Փետրվարի 5-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը։ Փետրվարի 6-ին Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

• Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015 թվականի հունվարի 1-ից 31-ն ունեցել են 12 զոհ և 6 վիրավոր։

• Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, ինչի հետևանքով զոհվել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Ղուկասյանը։

Փետրվարի 4-ին ադրբեջանական զինված ուժերի դիպուպուկահարի կրակից վիրավորվել էր Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ Լևոն Անդրեասյանը։

Փետրվարի 5-ին, ըստ ադրբեջանական կողմի, հայկական զինուժը 4 ժամ շարունակ գնդակոծել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը։ Գնդակոծման արդյունքում ձեռքից վիրավորվել է գյուղի բնակիչներից մեկը, վնասվել է գյուղի 100 տուն։

• Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկվել է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ընդունել են ՀՀ ՊՆ-ում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ընդունել են ՀՀ ՊՆ-ում

• Փետրվարի 3-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ քննարկել է Արցախյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման հնարավոր ուղիները:

• Հունվարի 31-ից փետրվարի 1-ը Պաշտպանության բանակում անցկացվել է ատրճանակով հրաձգության մրցույթ, որի հաղթող է դարձել կին զինծառայող։

• Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին և ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկիին՝ վերջիններիս Հայաստանում նշանակվելու կապակցությամբ:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը

• Փետրվարի 4-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ մի խումբ զինվորական բժիշկներ արժանացել են կառավարական ու գերատեսչական պարգևների:

• Փետրվարի 5-ին ՀՀ կառավարությունը հաստատել է պետպատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերի հայաստանցի ուսանողներին (մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորողներին և այլն) պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տալու կարգը:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *