Author Archives: Մելինե Մաթևոսյան

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ

Հունիս 27, 2012 17:47 | RAZM.INFO - Եվրամիությունը Սիրիայի որոշ կառույցներ՝ պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության բյուրոն, ներառել է սիրիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց սև ցուցակի մեջ, որոնց մուտքը ԵՄ երկրներ արգելվում է, իսկ ակտիվները` սառեցվում։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերով խորհրդի կողմից ընդունված որոշման մեջ։ Continue reading

Դաղստանում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել

Հունիս 27, 2012 13:33 | RAZM.INFO - Երեկ Դաղստանում միաժամանակ մի քանի հանցագործություն է կատարվել իշխանությունների ներկայացուցիչների և զինվորականների դեմ։ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին Դաղստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ օրվա տարբեր ժամերի մի քանի շրջաններում  հանցագործների կողմից սպանվել է երկու ոստիկան։ Continue reading

Թուրքիան մտադիր է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի նկատմամբ

Հունիս 27, 2012 13:19 | RAZM.INFO - «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, տեղեկացնում է, որ Անկարան թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացման միջադեպից հետո Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել։ Continue reading

Մեկնարկել է «Տեխնոլոգիաները մեքենաշինությունում-2012» համաժողովը

Հունիս 27, 2012 12:52 | RAZM.INFO - Այսօրվանից Ժուկովսկում մեկնարկում է «Տեխնոլոգիաները մեքենաշինությունում-2012» երկրորդ միջազգային համաժողովը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը։ Համաժողովի շրջանակներում անց կկացվեն «Մաշպրոմէքսպո-2012» և «Օբորոնէքսպո-2012» ցուցահանդեսները։ Continue reading

Մեկնարկել է ՀԱՊԿ համատեղ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը. ՀՀ ՊՆ

Հունիս 27, 2012 11:47 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ս.թ հունիսի 25-ին մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը, որում ներգրավված են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Continue reading

ՊԲ սպաները հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու համար պարգևատրվել են մեդալներով

Հունիս 26, 2012 17:40 | RAZM.INFO - Հունիսի 26-ին Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին: Համաձայն հրամանագրի՝  ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար պարգևատրվել են. «Արիության համար» մեդալով` փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը, «Մարտական ծառայություն» մեդալով` ենթասպա Գագիկ Ալլահվերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը:

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունիս 26, 2012 12:22 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարաը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքներին, զորավարժության տեղեկատվական ապահովման համար մամլո կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին առնչվող այլ հարցեր: Continue reading

Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության մասին համաձայնագիրը

Հունիս 24, 2012 23:16 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ ս.թ. հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենի գլխավորած պատվիրակությունը: Continue reading

Սիրիայի ղեկավարությունը պատրաստ է ապստամբների հետ միաժամանակ դուրս բերել զորքերը բնակավայրերից

Հունիս 23, 2012 15:18 | RAZM.INFO - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումից հետո հայտնել է, որ Սիրիայի ղեկավարությունը պատրաստ է դուրս բերել զորքերը բնակավայրերից, եթե նույնը անեն նաև հակակառավարական զինված խմբավորումները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Ռոսսիա 24» հեռուստաալիքին։ Continue reading

Անցյալ շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է շուրջ 400 անգամ

Հունիս 23, 2012 14:10 | RAZM.INFO - ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ, համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Continue reading