Այսօրվանից Ժուկովսկում մեկնարկում է «Տեխնոլոգիաները մեքենաշինությունում-2012» երկրորդ միջազգային համաժողովը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը։ Համաժողովի շրջանակներում անց կկացվեն «Մաշպրոմէքսպո-2012» և «Օբորոնէքսպո-2012» ցուցահանդեսները։
Հատուկ վարժարանում և բաց տարածնքրում կցուցադրվեն քաղաքացիական, հատուկ և ռազմական տեխնիկա։
Համաժողովի ժամանակ նախատեսվում է ավելի քան 25 կոնֆերանս, սեմինարների և շնորհանդեսների շարք։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես նախատեսում է մասնակցել համաժողովին։ Մասնավորապես մեր երկիրը հետաքրքրված է հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։