Երեկ Դաղստանում միաժամանակ մի քանի հանցագործություն է կատարվել իշխանությունների ներկայացուցիչների և զինվորականների դեմ։ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին Դաղստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ օրվա տարբեր ժամերի մի քանի շրջաններում հանցագործների կողմից սպանվել է երկու ոստիկան։
Ավելի ուշ, դիմակավորված երկու հանցագործ մտել են Յլախա գյուղի գյուղապետի տուն և կրակել նրա վրա։ Ստացված վերքերից գյուղապետը հիվանդանոցում մահացել է։
Բացի այդ անհայտ մարդիկ փորձել են պայթեցնել ռազմական «Ուրալ» և ոստիկանական ավտոմեքենաները։ Հանցագործները պայթեցրել են ավտոճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքը զինվորականները տեղափոխող «Ուրալ» մեքենայի անցնելու պահին, սակայն պայթյունից ոչ ոք չի տուժել։