«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, տեղեկացնում է, որ Անկարան թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացման միջադեպից հետո Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական RF-4E հետախուզական ինքնաթիռ էին ոչնչացրել։ Սիրիական կողմը պնդում է, որ իրենց կողմից չճանաչված ինքնաթիռը խախտել էր Սիրիայի օդային տարծքը, իսկ Թուրքիան հայտարարում է, որ ինքնաթիռը եղել է չեզոք տարածքում, իսկ թռիքչի մասին էլ Սիրիան տեղյակ է եղել։
Ըստ աղբյուրի` Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արինչը հայտարարել է, որ Անկարան կօգտվի միջազգային իր բոլոր իրավունքներից։
Հնարավոր պատժամիջոցներից են միջազգային կառույցներում Սիրիայի դեմ որոշ քայլեր ձեռնարկելը, Սիրիայի հետ 15-կիլոետրանոց բուֆերային գոտու ստեղծումը, երկկողմ մի շարք համաձայնագրերի չեղյալ հայտարարելը։