ՊԲ սպաները հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու համար պարգևատրվել են մեդալներով

Հունիսի 26-ին Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին:
Համաձայն հրամանագրի՝  ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար պարգևատրվել են. «Արիության համար» մեդալով` փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը, «Մարտական ծառայություն» մեդալով` ենթասպա Գագիկ Ալլահվերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *