Սիրիայի ղեկավարությունը պատրաստ է ապստամբների հետ միաժամանակ դուրս բերել զորքերը բնակավայրերից

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումից հետո հայտնել է, որ Սիրիայի ղեկավարությունը պատրաստ է դուրս բերել զորքերը բնակավայրերից, եթե նույնը անեն նաև հակակառավարական զինված խմբավորումները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Ռոսսիա 24» հեռուստաալիքին։

Լավրովի խոսքերով Սիրիայի ԱԳ նախարարը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Բաշար Ասադի անունից հաստատել է, որ իրենք պատրաստ են կատարել քաղաքներից  զինված ուժերի և զինված խմբավորումների միաժամանակ դուրս բերման պայմանավորվածությունը։

Լավրովն ավելացրել է, որ հիմա իրենց նպատակն է հասնել այն բանին, որ մյուս կողմը նույնպես պատրաստ լինի բնակավայրերից հեռանալուն, իսկ Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի առաքելության դիտորդները համապատասխան նախագծեր կազմեն և հետևեն դրանց իրականացմանը։

Օրերս Սերգեյ Լավրովը հայտարարել էր նաև, որ պետք է Սիրիայում ավելացնել ՄԱԿ-ի միջազգային դիտորդների թիվը կառավարական զորքերի և զինված խմբավորումների՝ քաղաքներից  և բնկավայրերից  միաժամանակ դուրս բերման դեպքում։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *