Ըստ մի շարք լրատվամիջոցների հաղորդումների Դամասկոսը հաստատել է, որ թուրքական F-4 կործանիչը ոչնչացրել են Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը, քանի որ ինքնաթիռը խախտել էր երկրի օդային սահմանները։ Սիրիայի իշխանությունները միաժամանակ նշել են, որ տեղյակ չեն եղել, թե ում է պատկանում ինքնաթիռը։ Օդաչուների ճակատագրի մասին տեղեկություններն առայժմ հստակ չեն և հակասական են. որոշ տվյալներով նրանց հաջողվել է լքել ինքնաթիռը, իսկ այլ տվյալներով որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Միաժամանակ և Դամասկոսում, և Անկարայում առայժմ խուսափում են լրացուցիչ մեկնաբանություններից՝ սպասելով միջադեպի հետաքննության արդյունքներին։
Pingback: Սիրիայի հակաօդային պաշտպանությունը | Ռազմ.info