Եվրամիությունը Սիրիայի որոշ կառույցներ՝ պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության բյուրոն, ներառել է սիրիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց սև ցուցակի մեջ, որոնց մուտքը ԵՄ երկրներ արգելվում է, իսկ ակտիվները` սառեցվում։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերով խորհրդի կողմից ընդունված որոշման մեջ։
Սև ցուցակում են հայտնվել նաև սիրիական Միջազգային իսլամական բանկը, Ազգային նավթա-տրանսպորտային ընկերությունը, Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման գլխավոր կազմակերպությունը, Սիրիայի նախագահի քաղաքական հարցերով և ԶԼՄ-ների գծով խորհրդական Բուսեյնու Շաաբանը (Bouthaina Shaaban) և այլն։ Ընդհանուր առմամբ սև ցուցակում ընդգրկված 129 ֆիզիկական և 49 իրավաբանական անձ։ Այս պատժամիջոցն արդեն թվով 16-րդն է Սիրիայի նկատմամբ, որը կիրառվում ԵՎ կողմից։