Author Archives: Մելինե Մաթևոսյան

Մի խումբ ազատամարտիկներ հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով

Հունիս 30, 2012 11:19 | RAZM.INFO - Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված Եռաբլուրում կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամներ, արցախյան պատերազմի վետերաններ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Continue reading

Դավիթ Տոնոյանը Վրաստանում մասնակցում է պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին

Հունիս 29, 2012 18:14 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ս.թ. հունիսի 28-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում մասնակցում է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին: Continue reading

Կաբարդինո Բալկարիայում զինյալ է ոչնչացվել

Հունիս 29, 2012 17:53 | RAZM.INFO - «ՌԻԱ Նովոստի»-ին Կաբարդինո Բալկարիայի  հանրապտության քնչական ծառայության հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ իրավապահ մարմինները Նարտկալա շրջանում հատուկ գործողության ժամանակ մի զինյալ են ոչնչացրել։ Continue reading

ԱՄՆ պետդեպարտամենտի արգելքով դադարեցվել է Ադրբեջանին ուղղաթիռային սարքավորումների վաճառքը

Հունիս 29, 2012 16:40 | RAZM.INFO - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքը  տեղեկացնում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը  Ադրբեջանին հանել է այն երկրների ցանկից, ում թույլատրված է ԱՄՆ-ից ուղղաթիռային տեխնիկա և սարքավորումներ գնել։  Հանձնախմբի տվյալներով այդպիսի որոշում է կայացվել ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի մտահոգությանը։ Continue reading

Սերժ Սարգսյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների

Հունիս 29, 2012 16:10 | RAZM.INFO - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ շքանշանով և մեդալներով.  Continue reading

Ուզբեկստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից

ՀԱՊԿ անդամ-երկրներ Հունիս 28, 2012 18:38 | RAZM.INFO - ԻՏԱՐ-ՏԱՍՍ փոխանցմամբ Ուզբեկստանը  դուրս է գալիս ՀԱՊԿ կազմից։ Միաժամանակ ՀԱՊԿ մամլո ծառայությունը հաստատում է, որ Ուզբեկստանը դադարեցնում է իր անդամությունը։ Ուզբեկստանը 1992 թվականին եղել է ՀԱՊԿ  հիմնադիր երկրներից մեկը։ Հետագայում, 1999-ին այդ երկիրը դուրս էր եկել ՀԱՊԿ-ից, իսկ այնուհետև կրկին միացել 2006-ին։

Իրաքում վերջին ամսում զոհվել է 130 մարդ

Հունիս 28, 2012 18:05 | RAZM.INFO - «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով իրաքյան ոստիկանությանը, հայտնում է, որ այսօր  Բաղդադում  պայթյունների հետևանքով զոհվել է 8, վիրավորվել ավելի քան 40 մարդ։ Ըստ ոստիկանության ունեցած տվյալների՝ պայթյուններից մեկը եղել է շուկայի մուտքի մոտ։ Continue reading

Ռուսաստանում Սու-27 է կործանվել

Հունիս 28, 2012 18:00 | RAZM.INFO - Ռուսաստանի ՌՕՈւ-ի Սու-27 ուսունամարտական կործանիչը վայրէջքի ժամանակ Բեսովեցի աերոդրոմում ընկել է։  «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին այդ մասին տեղեկացրել է ՌՕՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Դրիկը։ Օդաչուները պլանային թռիչք են իրականացնելիս եղել։ Continue reading

Սիրիայում արդարադատության պալատի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել

Հունիս 28, 2012 17:16 | RAZM.INFO - Այսօր Դամասկոսում երկու ռումբ է պայթել արդարադատության պալատի հարևանությամբ գտնվող բենզալցակայանում։  Ինչպես հայտնում է Սիրիայի պետական հեռուստաալիքը, երրորդ պայթուցիկ սարքը  չի պայթել և հայտնաբերվել է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Continue reading

Թուրքիան հանել է Ֆրանսիայի հանդեպ հայտարարած էմբարգոն

Հունիս 28, 2012 16:32 | RAZM.INFO - Թուրքիան հանել է Ֆրանսիայի հանդեպ պատժամիջոցները՝ որոշելով վերականգնել Փարիզի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ «Լենտա.ռու»-ն, հղում անելոց Defense News-ին, տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուն։ Continue reading