Թուրքիայի զինված ուժերում գրանցվել են ինքնասպանության դեպքեր, ևս մեկը ձախողվել է • Թուրքիան «Ալթայ» տանկի համար պատրաստվում է սեփական շարժիչներ արտադրել • ԱՄՆ-ն կարող է հարվածային ԱԹՍ-ներ տեղակայել թուրքական ավիաբազայում • Թուրքիան Մոսուլի ազատագրման համար սկսել է մարզել Իրաքի սուննի զինյալներին
• Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի Դերեջեք ավանում տեղակայված զորամասերից մեկում մարտի 15-ին զինծառայող է ինքնասպան եղել։ Նույն օրը Շեմդինլիի Քայալար գյուղում ինքնասպանության չստացված փորձ է արել ևս 1 զինծառայող: Իսկ մեկ օր անց՝ մարտի 16-ին երկրի արևմտյան Իզմիր նահանգի Բուջա գավառում տեղակայված զինվորական ավանի իր տանը կյանքին վերջ է տվել Թուրքիայի ԶՈւ զինծառայող, ավագ ենթասպա Ս.Ա.-ն:
• Թուրքիայի շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» ընկերության ղեկավար Նուրի Ալբայրաքը հայտարարել է, որ թուրքական արտադրության «Ալթայ» տանկն ունենալու է տեղական արտադրության շարժիչ ու տրանսմիսիա, որոնց կառուցման աշխատանքները կավարտվեն 5 տարվա ընթացքում։
• Թուրքիան ԱՄՆ-ին թույլատրել է «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայել 2 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք՝ «Իսլամական պետության» դեմ օդային գործողություններ իրականացնելու համար։
• Թուրքական ռազմական հրահանգիչներն Իրաքի տարբեր ռազմաբազաներում սկսել են մարզել սուննի զինյալներին, ովքեր առաջիկայում մասնակցելու են Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու գործողությանը:
Ռազմաշաբաթը նաև՝