Թուրքիայի ԶՈւ զինծառայող, ավագ ենթասպա Ս.Ա.-ն մարտի 16-ին ինքնասպան է եղել երկրի արևմտյան Իզմիր նահանգի Բուջա գավառում տեղակայված զինվորական ավանի իր տանը։ Այս մասին մարտի 17-ին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ զինծառայողը կրակել է իր ատրճանակով, ինչի հետևանքով գլխի շրջանում ստացած վերքից մահացել է։
Գազիեմիրի 3-րդ ցամաքային ավիացիայի գնդի զինծառայողներից մեկը՝ կրակոցի ձայն լսելով զինվորական բժիշկ, ավագ ենթասպա Ս.Ա.-ի սենյակից, հայտնել է լիազոր մարդկանց, ովքեր հայտնաբերել են ենթասպայի դին։
Դեպքի կապակցությամբ զինվորական դատախազությունը ծառայողական քննություն է սկսել։ Պարզվել է, որ զինծառայողը բաժանվել էր իր բուժքույր կնոջից, ինչից հետո գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info