Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանի «Էդելվայս» զորավարժարարանում սկսվել է ՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Ռուբեժ-2016» մարտավարական զորավարժությանը: Տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Սակայն «Ռուբեժ-2016» զորավարժությանը Հայաստանը և Բելառուսը հետևելու է որպես դիտորդ: Զորավարժությանը ներգրավված են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ԶՈւ ավելի քան 1000 զինծառայող:
Զորավարժությունը տևելու է մինչև հոկտեմբերի 7-ը: «Ռուբեժ-2016»-ը ՀԱՊԿ շրջանակներում 2016-ին անցկացվող 3-րդ զորավարժությունն է:
Մարտի 28-29-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացրած ՀԱՊԿ այս տարվա օպերատիվ և մարտական համատեղ միջոցառումների վերաբերյալ առաջին շտաբային քննարկումների ժամանակ որոշվել էր ընթացիկ տարում անցկացնել 3 զորավարժություն. «Փոխգործակցություն- 2016» «Անքակտելի եղբայրություն-2016» և «Ռուբեժ-2016»:
«Փոխգործակցություն-2016» և «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժություններն օգոստոսին անցկացվել են համապատասխանաբար Ռուսաստանում և Բելառուսում: Դրանց Հայաստանը մասնակցել է իր զինված ստորաբաժանումներով:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 2 – 8 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info