ՆԱՏՕ-ն Իրաքում ցամաքային գործողությունների չի մասնակցի. Ստոլտենբերգ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Եվրամիության՝ Աֆղանստանի խնդրով Բրյուսելում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողներին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Իրաքում չի մասնակցի ցամաքային գործողություններին:

Իրաքի կառավարական բանակի զինծառայողները՝ 2010-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած մարզումների ժամանակ

Իրաքի կառավարական բանակի զինծառայողները՝ 2010-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած մարզումների ժամանակ

Ստոլտենբերգը նշել է, որ ներկայում ՆԱՏՕ-ն արդեն սկսել է մարզել Իրաքի զինծառայողներին Հորդանանում և ապագայում նախատեսվում է սկսել նաև զինծառայողների մարզումը հենց Իրաքի տարածքում:

Գլխավոր քարտուղարը հայտնել է նաև, որ շուտով ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռներները (AWACS) սկսելու են աջակցել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրաքի Մոսուլ քաղաքը ԻՊ-ից ազատագրելու համար մոտ 600 լրացուցիչ զորք է տեղակայելու Իրաքում: ԱՄՆ զորքերը իրաքյան բանակին տրամադրելու են աջակցության թիքունքային ապահովման  գործում, վերապատրաստելու և մարզելու են Իրաքի անվտանգության ուժերին և քրդական Փեշմերգեի մարտիկներն  Մոսուլի ազատագրման գործողության համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *