ՀՀ նախագահը ներկայացրել է ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովին

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ հանդիպման մասնակիցների հետ կձևավորեն քարտուղարության աշխատակազմն ամբողջությամբ և ակտիվ կմասնակցեն երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովը

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի նախագահի հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Գեներալ-գնդապետ Խաչատուրովը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

One response to “ՀՀ նախագահը ներկայացրել է ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *