Ընթացքի մեջ է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժության շրջանակներում ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների դիվիզիոնը հրթիռակոծել է պայմանական հակառակորդի կենդանի ուժը և տեխնիկայի կուտուակումները:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավարին:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում (արխիվ)

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում (արխիվ)

Նշված առաջադրանքների մշակման ընթացքում հրթիռային համալիրների հաշվարկները իրականացրել են երթ դեպի արձակման իրականացման վայր,  կատարել են դիրքերի ինժեներական սարքավորման, քողարկման պաշտպանության կազմակերպման առաջադրանքներ: Դիվիզիոնի հաշվարկները անցկացրել են նաև տրանսպորտային լիցքավորվող մեքենաներից հրթիռները արձակման կայանների վրա բարձելու վարժանքներ:

Արձակման կայանների՝ ելման դիրք դուրս գալուց հետո հաշվարկները տեղաչափական աշխատանքներ են իրականացրել և մուտքագրել են ԱԹՍ-ների միջոցով ստացած ճիշտ կոորդինատները:

Նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո արձակման կայանները պայմանական հակառակորդի դիրքերը հրթիռակոծել են թևավոր և բալիստիկ հրթիռներով, ինչից հետո փոխել են տեղակայման վայրը:

Նշենք, որ օգոստոսի 16-ին Ռուսաստանի Պսկովի և Լենինգրադյան շրջանների 3 հատուկ մասնագիտացված զորավարժարաններում մեկնարկել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը, որին ներգրավված են 6000 զինծառայող և 1000 տեխնիկա, այդ թվում՝ ՀԱԽԿ օպերատիվ արձագանքման ուժերի 1300 զինծառայողները: Զորավարժությանը մասնակցում է նաև Հայաստանը:

ՌԴ ԶՈւ Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ները հրթիռների համաժամանակյա արձակման ժամանակ

ՌԴ ԶՈւ Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ները հրթիռների համաժամանակյա արձակման ժամանակ

Ավելացնենք՝ ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի հրամանատարը հայտնել է, որ հաջորդ տարի մրցումներն ամենայն հավանականությամբ կանցկացվեն Հայաստանում, որին ռուսաստանյան ավելի քան 1000 օդադեսանտայիններ կմասնակցեն:

Նշենք, որ  ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2015-ին զորավարժությունն անցկացվել է Ռուսատսանում, 2014-ին՝ Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝Հայաստանում: Նախատեսվում է ամենայն հավանականությամբ հաջորդ տարի վարժանքները  ռոտացիայի կարգով անցկացնել Հայաստանում :

Հավելենք՝ 2015-ի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ  մինչև 2018 թվականը Ռուսաստանի ԶՈւ-ն նախատեսում է իրենց բոլոր հրթիռային բրիգադներում «Տոչկա» և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրները փոխարինել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:

2 responses to “Ընթացքի մեջ է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը

  1. Pingback: Շարունակվում են ՀԱՊԿ օպերատիվ հավաքական ուժերի վարժանքները | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *