Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 2 – 8 հոկտեմբերի, 2016

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ռազմինֆոն ամփոփել է Ադրբեջանի կորուստները • Ադրբեջանցի զինծառայողները վերապատրաստվել են Վրաստանում • Վրաստանն ԱՄՆ-ից ստացել է երկու պարեկանավ • Վրաստանի 2017թ․ ռազմական բյուջեն 310 մլն դոլար է • Իրանում ներկայացվել են առգրավված և տեղում արտադրված ԱԹՍ-ներ • Պակիստանի և Իրանի ռազմանավերը համատեղ վարժանք են արել • Իրանի զինուժը նոր հականավային հրթիռ է ստացել • ԻՀՊԿ-ն Իրանում ոչնչացրել է 12 ահաբեկչի • Թուրքիայում արտակարգ դրությունը երկարացվել է ևս 3 ամսով • Թուրքիայի ուժայինները հեռացվում են Անկարայի կենտրոնից • Հեղաշրջման փորձից հետո ևս 540 զինծառայող է հեռացվել համակարգից • Իրաքը Թուրքիայից պահանջում է դուրս բերել զորքերն իր տարածքից • ՌԴ-ն սպառնացել է խոցել բոլոր անհայտ օդային թիրախները Սիրիայում • Ռուսաստանը Սիրիայում տեղակայել է Ս-300ՎՄ համակարգեր • Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող • Ահաբեկչությունների պատճառով Սիրիայում սպանվել է 40 մարդ • ՆԱՏՕ-ն Իրաքում չի մասնակցելու ցամաքային գործողությունների • Ռուսաստանում զորավարժություն են անցկացրել «Իսկանդերներով» • ՀԱՊԿ զորավարժություն է մեկնարկել Ղրղզստանում • 80 երկրներ 15 մլրդ դոլար կտան Աֆղանստանին մինչև 2020թ․ • «Թալիբանը» գրոհել է Քունդուզ քաղաքն Աֆղանստանում

Վրաստանում լեռնամագլցման պարապմունքներին մասնակցող ադրբեջանցի զինծառայողներից մեկը • Տարբեր ժամանակներում Իրանի առգրաված և ընդօրինակումով պատրաստված անօդաչու թռչող սարքեր • Աֆղանստանի անվտանգության հարցերին նվիրված համաժողովը Բրյուսելում • Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Վրաստանում լեռնամագլցման պարապմունքներին մասնակցող ադրբեջանցի զինծառայողներից մեկը • Տարբեր ժամանակներում Իրանի առգրաված և ընդօրինակումով պատրաստված անօդաչու թռչող սարքեր • Աֆղանստանի անվտանգության հարցերին նվիրված համաժողովը Բրյուսելում • Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Ադրբեջան / Վրաստան

• Հոկտեմբերի 5-ի սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուն (Məmmədov Sahil Sabir oğlu)։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, թե զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցից», սակայն Արցախի ՊԲ-ն հերքել է մեղադրանքը։

• Ռազմինֆոն հրապարակել է իր ամփոփ տվյալները, ըստ որոնց՝ 2016թ. սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 2 դեպք: Մահացածներից 2-ն էլ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ էին: Երկուսն էլ ոչ մարտական կորուստեր են:

• Հոկտեմբերի 7-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է Ադրբեջանի ԶՈւ 5 զինծառայողների երեքշաբաթյա դասընթացը, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայողներն ուսումնասիրել են լեռնամագլցման հիմունքներ։

Վրաստանում լեռնամագլցման պարապմունքներին մասնակցող ադրբեջանցի զինծառայողներից մեկը

Վրաստանում լեռնամագլցման պարապմունքներին մասնակցող ադրբեջանցի զինծառայողներից մեկը

• Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Բալթիմոր քաղաքում ամերիկյան կողմը Վրաստանի առափնյա անվտանգության ուժերին է փոխանցել Island տիպի, 1991 թվականի արտադրության 2 պարեկանավ, որոնք դուրս են բերվել ԱՄՆ առափնյա անվտանգության ուժերի կազմից:

• Հոկտեմբերի 3-ին Վրաստանի խորհրդարանում ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով 2017-ի համար ռազմական բյուջեն կազմելու է 743 մլն վրացական լարի (309 մլն ԱՄՆ դոլար):

Իրան / Թուրքիա

• Հոկտեմբերի 1-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներկայացրել է «Սաեղե» հարվածային անօդաչու թռչող սարքը, որը պատրաստվել է ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչուի նմանությամբ:

Նույն օրը ԻՀՊԿ-ն ներկայացրել է ռազմավար վերցրած ամերիկյան MQ-1C անօդաչուն, որը «որսալու» ժամկետները հայտնի չեն:

Տարբեր ժամանակներում Իրանի առգրաված և ընդօրինակումով պատրաստված անօդաչու թռչող սարքեր

Տարբեր ժամանակներում Իրանի առգրաված և ընդօրինակումով պատրաստված անօդաչու թռչող սարքեր

• Հոկտեմբերի 1-ին Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը Պակիստանի Կարաչի նավահանգստում անցկացրել են համատեղ զորավարժություն, որի ընթացքում կատարել են որոնողափրկարարական գործողություններ։

• Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը համալրվել են նոր «Ղամար-է բանի Հաշեմ» հեռահար հրթիռով, որը նախատեսված է ծովային թիրախներ խոցելու համար:

• Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զինծառայողների հետ բախման արդյունքում ոչնչացվել է 12 ահաբեկիչ: Ստորև տեսանյութում՝ զինյալների դեմ Իրանի ԻՀՊԿ գործողոթյունները։

• Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը երկարացվել է ևս 90 օրով։

• Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրի պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԶՈւ ցամաքային զորքերի, ռազմածովային ու ռազմաօդային ուժերի հրամանատարությունները մայրաքաղաք Անկարայի կենտրոնից հեռացնելու համար։ Ուժային կառույցները նախատեսվում է տեղափոխվել Անկարայի ծայրամասային Էտիմեսգութ շրջան:

• Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի ՊՆ Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո կատարվող հետաքննության շրջանակներում ևս 540 զինծառայող, այդ թվում 368 սպա, ժամանակավորապես հեռացվել են զինված ուժերից:

Իրաք / Սիրիա

• Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրի զինված ուժերի՝ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատը 1 տարով երկարաձգելու որոշումը, նաև որի հիման վրա Թուրքիայի զինուժը 2015-ից ստորաբաժանում է տեղակայել Իրաքի տարածքում՝ առանց Բաղդադի կարծիքը հաշվի առնելու։

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Թեմային վերաբերյալ Իրաքի վարչապետը հոկտեմբերի 4-ին հայտարարել է․

«Մենք բազմիցս զգուշացրել ենք Թուրքիային, որ չմիջամտի Իրաքի հարցերին, բայց Թուրքիայի արկածախնդրությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի»։

Հոկտեմբերի 5-ին էլ Իրաքի ԱԳ նախարարը կանչել է Իրաքում Թուրքիայի դեսպանին և բողոքի նոտա է ներկայացրել նրան Իրաքում թուրքական զորքերի ներկայության վերաբերյալ:

Ավելի ուշ Իրաքի ԱԳ նախարարությունը արտահերթ նիստ գումարելու հայցով դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին` քննարկելու Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի ներկայության և Իրաքի ներքին գործերին միջամտության հարցը: Հայցով Իրաքը պահանջում է ՄԱԿ ԱԽ-ին համապատասխան բանաձևով թույլ չտալ Թուրքիային խախտել Իրաքի ինքնիշխանության իրավունքը:

• Շաբաթվա ընթացքում տարածվել են լուրեր, թե ամերիկյան կողմը քննարկում է Սիրիայում կառավարական ուժերին հարվածելու հնարավորությունը, սակայն չի գնում այդ քայլին, քանի որ հարվածները կարող են վնաս հասցնել նաև ՌԴ ԶՈւ զինծառայողներին։ Սրան ի պատասխան՝ ՌԴ ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսաստանցի զինծառայողները աշխատում են Սիրիայի «ցամաքում», այդ պատճառով սիրիական կառավարության վերահսկած տարածքներում նկատվող յուրաքանչյուր հրթիռ և օդային հարված սպառնալիք է նաև ռուսաստանյան զինծառայողների համար։ Ռուսաստանյան կողմը սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր անհայտ օդային թիրախ ժամանակի սղության պատճառով կոչնչացվի միանգամից՝ առանց ճշտելու, թե օբյեկտը ում է պատկանում։

• Շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինուժը Սիրիայում տեղակայել է Ս-300ՎՄ «Անթեյ 2500» զենիթահրթիռային համակարգեր՝ մինչ այդ այնտեղ ունենալով նաև Ս-400 համակարգեր:

• Հոկտեմբերի 5-ին Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» գործողությունների շրջանակներում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել են:

Սիրիայի Հասաքա քաղաքում քրդական հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ․ Լուսանկարը՝ SАNA գործակալության

Սիրիայի Հասաքա քաղաքում քրդական հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ․ Լուսանկարը՝ SАNA գործակալության

• Հոկտեմբերի 3-ին Սիրիայի հյուսիսարևելյան Հասաքա քաղաքում հարսանիքի ընթացքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, ինչի արդյունքում 32 մարդ է զոհվել, 100-ից ավելի մարդ՝ վիրավորվել։ ԻՊ-ն իր կողմի հայտնել է 40 մարդու մահվան մասին։

• Հոկտեմբերի 5-ին՝ Աֆղանստանի խնդրով Բրյուսելում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողներին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Իրաքում չի մասնակցի ցամաքային գործողություններին: Ստոլտենբերգը նշել է, որ ներկայում ՆԱՏՕ-ն արդեն սկսել է մարզել Իրաքի զինծառայողներին Հորդանանում և ապագայում նախատեսվում է սկսել նաև զինծառայողների մարզումը հենց Իրաքի տարածքում:

Այլ

• Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումներն «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներից հրթիռների 30 պայմանական և 2 իրական արձակում են իրականացրել Աստրախանի «Կապուստին Յար» զորավարժարանում:

• Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանում սկսվել է ՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Ռուբեժ-2016» մարտավարական զորավարժությունը:

Աֆղանստանի անվտանգության հարցերին նվիրված համաժողովը Բրյուսելում

Աֆղանստանի անվտանգության հարցերին նվիրված համաժողովը Բրյուսելում

• Հոկտեմբերի 4-5-ը Բրյուսելում անցկացված Աֆղանստանի հարցով համաժողովի ընթացքում հայտնի է դարձել, որ համաժողովին ներկա 80-ից ավելի երկրները և միջազգային կազմակերպությունները 2017-2020 թթ․ ժամանակահատվածում ընդհանուր 15 մլրդ ԱՄՆ դոլար կփոխանցեն Աֆղանստանին։

• Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը հոկտեմբերի լույս 3-ի գիշերվանից հարձակումներ է գործում Քունդուզ քաղաքի վրա, խմբավորման անդամներից ոմանց հաջողվել է մուտք գործել քաղաք և ամրանալ տեղի տներում:

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *