Հայկական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին. Razm.info

2016-ի սեպտեմբերի 1-30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Բացի այդ, ամսվա ընթացքում 2 զոհ է գրանցվել նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայում:

Մարտական կորուստ

• Սեպտեմբերի 25-ին ՊԲ հարավային զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Սեպտեմբերի 2-ին մարտական խնդրի կատարման ժամանակ (ոչ հակառակորդի կրակոցից) զոհվել է ՊԲ զինծառայող 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:

• Սեպտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի մարմինը: Զինծառայողի մահվան հանգամանքները հայտնի չեն:

• Սեպտեմբերի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետևանքով ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը:

• Սեպտեմբերի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը: Զինծառայողի մահվան գործող մեղադրանք է առաջադրվել 6 հոգու:

• Սեպտեմբերի 17-ին Լոռիում ավտովթարի հետևանքով մահացել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի երկու պայմանագրային զինծառայող, ևս երկուսը վնասվածքներով տեղափոխվել են Երևանի զինվորական հոսպիտալ։

Աղբյուրներ

Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Բացի այդ, Razm.info-ն տարբերակում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի պայմանավորվածության խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ

Հայկական զինուժի կորուստները օգոստոսին՝ այստեղ

One response to “Հայկական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին. Razm.info

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի հեկտեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *