[Լրացված] Սեպտեմբերի 25-ին զոհվել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՊԲ հարավային զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Բակո Սահակյանի հրամանագրով Սևակ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

[Լրացում] Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սևակ Հովհաննեսի Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

[Լրացում] Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է զինծառայող Սևակ Խաչատրյանի սպանության մասին, անթույլատրելի է համարել հրադադարի խախտման փաստը և ընդգծել, որ մահվան ելքով միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Դեսպան Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մարդկային կորստի վերաբերյալ, խոստացել է քայլեր ձեռնարկել իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու համար:

One response to “[Լրացված] Սեպտեմբերի 25-ին զոհվել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *