Հոկտեմբերի 7-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է Ադրբեջանի ԶՈւ 5 զինծառայողների դասընթացը, որն անցկացվել է երկրների երկկողմ համագործակցության պայմանագրի համաձայն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ կայքը:
Երեքշաբաթյա դասընթացի ընթացքում ադրբեջանցի զինծառայողներն ուսումնասիրել են լեռնամագլցման հիմունքներ, ալպինիստական տեխնիկայի կիրառում, տարհանման կազմակերպում և առաջին բուժօգնության ցուցաբերում:
Վարժանքների ընթացքում զինծառայողները նաև հանձնել են ֆիզիկական պատրաստության քննություններ և 12 կմ երթային վարժություն:
Դասընթացի փակման և զինծառայողներին վկայագրերի հանձնման արարողությանը մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նուկրի Գելաշվիլին և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբայան: