Հայկական զինուժի կորուստները 2016-ի հուլիսին. Razm.info

2016-ի հուլիսի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 դեպքի և 3 վիրավորի մասին։

տարբերանշան

Razm.info-ն տարբերակում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի պայմանավորվածության խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։

Կորուստներ

Հուլիս ամսվա 2 կորուստներից մեկը մարտական է, մյուսը՝ ոչ մարտական:

Մարտական կորուստ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը:

Ոչ մարտական կորուստ

Հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Վիրավորներ

Հուլիս ամսվա ընթացքում հայկական բանակում 3 վիրավորի մասին է հայտարարվել։

Հուլիսի 10-ին Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտի հայկական դիրքերից մեկում Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Տիգրան Մկրտչյանը:

Հուլիսի 23-ին` ժամը 00:10-ի սահմաններում, հակառակորդի կրակոցներից ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Մհեր Վանիկի Զիլոյանը

Հունիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, թշնամու կրակոցից ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորվել է զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը:

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ

Հոդվածի հեղինակ՝ Հայկ Խաչիկյան

2 responses to “Հայկական զինուժի կորուստները 2016-ի հուլիսին. Razm.info

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի օգոստոսին. Razm.info | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *