2016-ի հոկտեմբերի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 7 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են, հինգը՝ ոչ մարտական:
Մարտական կորուստներ
• Հոկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը:
• Հոկտեմբերի 26-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Ոչ մարտական կորուստներ
• Հոկտեմբերի 10-ին Իջևան-Երևան ավտոճանապարհին (Իջևան-Դիլիջան հատվածում) ավտովթարի պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող, կապիտան, 1985թ. ծնված Վաչագան Հայրապետյանը:
• Հոկտեմբերի 15-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծառայակցի կրակոցից մահացել է զինծառայող, շարքային, 1997թ. ծնված Վահագն Գագիկի Վիրաբյանը:
• Հոկտեմբերի 27-ին Արարատ քաղաքում ավտովթարի հետևանքով մահացել է հայկական զինված ուժերի ժամկետային զինծառայող Դավիթ Կարենի Վարդանյանը:
• Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքում ինքնազգացողության կտրուկ վատացումից հետո Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Արտակի Խալխալյանը:
• Հոկտեմբերի 31-ին Վանաձորում ինքնասպան է եղել Մ. Հարությունյանը (1981թ. ծնված), ով, ըստ Shamshyan.com և News.am կայքերի, ՀՀ ԶՈւ զինծառայող էր, ենթասպա:
Վիրավոր
• Հոկտեմբերի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորվել է զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:
Աղբյուրներ
Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։
Բացի այդ, Razm.info-ն տարբերակում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի պայմանավորվածության խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։
Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ
Հայկական զինուժի կորուստները սեպտեմբերին՝ այստեղ
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info