Սեպտեմբերի 2-ին Արցախում զոհված զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի մահվան գործով կատարված քննությամբ պարզվել է, որ զինծառայողը մահացել է ստացել ոչ թե հակառակորդի կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում: Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է Պաշտպանության բանակի կայքը
Սեպտեմբերի 2-ին ՊԲ-ն հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info