Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի մարմինը:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը: Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
Առավել վաղ ՀՀ հարավ-արևմտյան դիրքերից մեկից քիչ հեռու զինծառայողի մարմինը հայտնաբերելու մասին տեղեկությունը Razm.info-ին տված մեկնաբանությունում հաստատել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 – 10 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info