Փետրվարի 22-ին քրդական ANF News գործակալությունը հայտնել է, որ PKK-ի զինյալները փետրվարի 21-ին և 22-ին Դիարբեքիրի Սուր գավառում սպանել են 9, իսկ Շրնաքի Իդիլ գավառում` 12 թուրքական ուժայինների: Փետրվարի 21-ին քրդական աղյուրը փոխանցել էր PKK-ի YPS կառույցի հայտարարությունն այն մասին, որ քուրդ զինյալները փետրվարի 18-20-ին Թուրքիայի տարածքում սպանել են 33 թուրքական ուժայինների:
Փետրվարի 21-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել էր Դիարբեքիրի Սուր գավառում քրդերի հետ մարտերում սպանված 3 զինծառայողների մասին` նշելով, որ նույն օրը մահացել է նաև փետրվարի 18-ին վիրավորված մեկ զինծառայող:
Նույն աղբյուրը փետրվարի 22-ին հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից Սուր գավառում շարունակվող մարտերում սպանվել է PKK-ի 223 զինյալ, իսկ 2016-ի փետրվարի 16-ից Շրնաքի Իդիլ նահանգում շարունակվող մարտերում` 20 զինյալ:
Փետրվարի 20-ին թուրքական «Դողան» գործակալությունը հայտնել էր, որ թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի ճամբարներին:
Փետրվարի 20-ին քրդական ANF News գործակալությունը հայտնել էր, որ թուրքական ուժայինները շարունակում են հրետակոծել և ռմբակոծել Սուր գավառի թաղամասերից մեկը, որտեղ պատսպարվել են շուրջ 200 խաղաղ բնակիչներ:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 18-ի առավոտյան PKK-ի զինյալները Թուրքիայի Դիարբեքիր-Լիջե ավտոճանապարհին պայթեցրել են ականազերծման աշխատանքներ իրականացնող զինվորական մեքենա, սպանվել է Թուրքիայի ԶՈւ առնվազն 6 զինծառայող։ Թուրքական իշխանությունների և քրդերի՝ նախորդ շաբաթվա այլ զինված բախումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․
- Թուրք-քրդական զինված բախումներ. փետրվարի 13-15,
- Թուրք-քրդական զինված բախումներ. փետրվարի 16-17,
- Թուրք-քրդական զինված բախումներ. փետրվարի 18-19:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21 – 27 փետրվարի, 2016 | Ռազմ.info