Փետրվարի 22-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել է ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են համաբանակային կարևորության մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Մասնավորապես, հատուկ շեշտվել է ուսումնական փուլի առաջին շաբաթվա ընթացքում զորամասերում և ստորաբաժանումներում տարվա պատրաստության պլանով անցկացված գործընթացների համալիրը, անդրադարձ է կատարվել զորքերում իրականացված մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման և դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումներին ու թերացումներին, զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:
Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա և դրանց վերաբերյալ տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: