Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 13-15

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգապետը փետրվարի 15-ին հայտնել է, որ Սուր գավառում PKK-ի դեմ գործողություններն արդեն գրեթե 95 տոկոսով ավարտված են, և մոտ ժամանակներս թուրքական ուժայինները ամբողջական հսկողություն կհաստատեն Սուրում:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Քրդական ANF News լրատվական գործակալությունը փետրվարի 13-ին հայտնել է, որ թուրքական ուժայինները շարունակում են կենդանի ուժ և զրահատեխնիկա կենտրոնացնել Շրնաքի Իդիլ գավառում:

Փետրվարի 14-ին նույն աղբյուրը հայտնել էր, որ այդ օրը թուրքական ուժայինների և քրդական ուժերի միջև ռազմական բախումներ են գրանցվել Իդիլ գավառում: Թուրքական ուժայինները նշված հատվածում հետախուզության համար անօդաչու թռչող սարքեր են օգտագործում:

Փետրվարի 15-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել էր, որ 2015-ի դեկտեմբերի 2-ից մինչև 2016-ի փետրվարի 14-ը թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում սպանել են PKK-ի 202 զինյալ: Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը նախորդ շաբաթ էլ հայտարարել էր, որ Ջիզրեում բախումները դադարել են, այդ պատճառով դադարել է Ջիզրեում PKK-ի զոհերի մասին տվյալներ տրամադրել:

Փետրվարի 13-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ նույն օրը Շրնաք նահանգում PKK-ի հետ բախումներում վիրավորվել է թուրքական ոստիկանության 4 հատուկջոկատային:

Փետրվարի 14-ին թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Դիարբեքիրի Սուր գավառում PKK-ի հետ զինված բախումներում վիրավորվել է 5 թուրքական հատուկջոկատային:

Փետրվարի 14-ին քրդամետ IMCTV լրատվակակայքը հայտնել է, որ Նուսայբինում բախումների ընթացքում մեկ 12 տարեկան երեխա է սպանվել:

Հավելենք, որ փետրվարի 14-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել էր Սիրիային սահմանակից Հաթայի նահանգում Սիրիայից անօրինական ներգաղթյալների հետ ընդհարումներում սպանված մեկ զինվորականի մասին, սակայն նշվածը կապ չունի Թուրքիայի արևելքում քրդական ուժերի և թուրքական ուժայիների բախումների հետ:

Թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում

Թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *