Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 18-19

Փետրվարի 19-ին Թուրքիայի հարավարևլյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում և Դիարբեքիրի Սուր գավառում քդական զինյալները սպանել են ընդհանուր առմամբ 12 թուրքական ուժայինների:Փետրվարի 19-ին քրդական գործակալությունը նախ հայտնել է, որ Սուրում PKK-ի և թուրքական ուժայինների բախումներում սպանվել է առնվազն 4 թուրքական հատուկջոկատային: Ավելի ուշ ANF News-ը հայտնել է, որ Իդիլում քրդական զինյալները թուրքական ուժայինների տեղափոխող զրահամեքենա են պայթեցրել, ինչի հետևանքով սպանվել է 8 թուրքական հատուկջոկատային:

Թուրքական ուժայինները Շրնաքի Իդիլ գավառում

Թուրքական ուժայինները Շրնաքի Իդիլ գավառում

Փետրվարի 18-ին և 19-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել է քրդական զինյալների դեմ գործողություններում Սուրում և Իդիլում ընդհանուր առմամբ 5 հատուկջոկատայինների սպանության մասին, ինչպես նաև երեկ հայտնել էր, որ Դիարբեքիր-Բինգյոլ ավտոճանապարհին սպանվել է առնվազն 6 զինվորական:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքն իր հերթին փետրվարի 19-ին հաղորդել է, որ Սուրում քանդվել է մի շենք, որտեղ գտնվում էին ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ: 9 զինծառայողի հաջողվել է հանել փլատակների տակից, 3-ի դուրսբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, դեռևս հայտնի չէ վերջիններիս ճակատագիրը:

Լրացում. «Անադոլուն» առավել ուշ հայտնել է, որ փլատակների տակ մնացած 3 զինվորականները զոհվել են:

Երեկ՝ փետրվարի 18-ին, քրդական աղբյուրը հայտնել էր Իդիդլում առնվազն 2 թուրքական հատուկջոկատայինների սպանության մասին:

Քրդական ANF News-ն այսօր նաև հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից արդեն 80-րդ օրն է, ինչ թուրքական ուժայինները շարունակում են հրետակոծել Սուրի բնակելի շրջանները:

Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսին Թուրքիայի արևելքում ուժայինների և քրդերի բախումները նոյեմբերին փոքր-ինչ պասիվացել էին, սակայն 2015-ի դեկտեմբերից դրանք ինտենսիվացան մասնավորապես Դիարբեքիր և Շրնաք նահանգներում:

2016-ի հունվարի վերջին և փետրվարի սկզբին Թուրքիայի զինված ուժերը հայտարարեցին Շրնաք նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներում ամբողջական հսկողություն հաստատելու մասին, սակայն դեռևս շարունակում է գործել «փողոց դուրս գալու արգելքը» և ուժայինները հետ չեն քաշվել: Դիաբեքիրի Սուր գավառում դեռևս շարունակվում են ինտենսիվ ռազմական բախումները: Իսկ փետրվարի երկրորդ շաբաթվանից զինված բախումներ են սկսվել Իդիլ գավառում:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

One response to “Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 18-19

  1. Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 20-22 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *