Սեյրան Օհանյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին` Հայաստանում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հանդիպումը

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի համագործակցությանն առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել դեսպան Սորոկինի անձնական ներդրումը վերոնշյալ համագործակցության ընդլայնման գործում և կարևորել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ իրականացվող Զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման, բարեվարքության սկզբունքների ամրապնդման, մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված տարատեսակ համատեղ ծրագրերի իրականացման համար:

Պատասխան խոսքում դեսպան Սորոկինը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը համագործակցության համար, նշել է, որ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և հետագայում կարող է ներառել համագործակցության նոր ոլորտներ:

2 responses to “Սեյրան Օհանյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 21 – 27 փետրվարի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի նախագահն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *